Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլուն: Ձեռնարկված միջոցառումներով վրաց շախմատիստն ազատվել է բանտից: Նա պետք է բժշկական փորձաքննության ենթարկվի, քանի որ մարմնի վրա ֆիզիկական բռնությունների հետքեր կան: Ըստ նախնական տվյալների, Ազմայփարաշվիլուն ոստիկանական տեղամասում ծեծել էին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ