«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ճանաչում է նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը եւ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմամբ: Այս մասին «Ազերթաջ» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի անվտանգության կոմիտեի անդամ Գենադի Գուդկովը: «Ռուսաստանը, լինելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բոլոր ջանքերը գործադրում է այդ հակամարտության կարգավորման մեջ երկկողմ փոխզիջման հասնելու համար», ասել է Գուդկովը: Խորհրդարանականի կարծիքով, հենց որ կողմերը փոխզիջումային լուծում գտնեն, եւ հակամարտությունը կարգավորվի, կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը, եւ Ռուսաստանը հնարավորություն կունենա ավելի ակտիվ համատեղ ռազմական քաղաքականություն վարելու, ամրացնելու տարածաշրջանի քաղաքական կայունությունը եւ դառնալու խաղաղության երաշխավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4