1948 թվականի արտադրության ամերիկյան «Շեւրոլե» մակնիշի այս ավտոմեքենան, անշուշտ, մեծ սիրով իրենց հավաքածուներում կկամենային ունենալ ե՛ւ ամերիկյան, ե՛ւ ռուսական, ե՛ւ այլ երկրի պատմագիտական, հնագիտական, ռազմական արվեստի թանգարանները: Ավտոմեքենան հիրավի պատմական ցուցանմուշ է նաեւ այլ առումով: Պատմում են, որ 1949 թվականին 2 նույնօրինակ մեքենաների հետ Ամերիկայից հատուկ բերվել է Պոտսդամ, Ստալինի եւ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Տրումենի այստեղ կայանալիք հանդիպման համար: Հետո հայտնվել է Մոսկվայում, որտեղից բարձր գնով վաճառվել է մի հայ գնդապետի: Վերջինից էլ 1993 թվականին գնել է հայ զինվորական, Ստեփանավան քաղաքի բնակիչ Միսակ Մելիքջանյանը:
Այսօր մեծարժեք այս ցուցանմուշը նրա տան բակում է: «Շեւրոլեն» արտադրվել է 2 հզոր երկրների ղեկավարների անվտանգության ապահովման խստագույն երաշխիքներով` զրահապատ է, կրկնակի հատակ, ծանր ու ամուր դռներ ունի, լրացուցիչ ապահովության համար ռուսները փոխել են նաեւ մեքենայի շարժիչը, տեղադրելով դարձյալ հատուկ այս նպատակի համար արտադրված գիտափորձնական նմուշ:
Կ. Դ.