Փարիզում մեկնարկել է թենիսի խոշոր միջազգային մրցաշար, որի մասնակիցների թվում հայտավորված էին նաեւ Դավիթ Նալբանդյանն ու Անդրե Աղասին: Դավիթը 16 ուժեղագույնների ցանկում 8-րդն էր, իսկ Աղասինՙ 5-րդը: Սակայն երկուսն էլ վնասվածքի հետեւանքով չկարողացան մասնակցել մրցումներին: Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին ռուսաստանցիներ Միխայիլ Յուժնին ու Նիկոլայ Դավիդենկոն, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Բյորկմանին (6-2, 7-6) եւ Վերգասկոյին (6-2, 6-3): Հաջորդ փուլ մտան նաեւ Հաասը, Պավելը, Սոդեռլինգը, Միրնին, Ֆիշը, Մալիսը, Մելցերը եւ Ռոխուսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ