Վերջին տարիներին Հայաստանի նարդիստները բավական հաջող մրցելույթներ են ունենում միջազգային մրցաշարերում: Դանիական Վեյլե քաղաքում անցկացված «B» խմբի մրցաշարում հայ նարդիստներից առավել հաջող հանդես եկավ Հարություն Մարտիրոսյանը, որը գրավեց 2-րդ տեղը: «C» խմբի մրցաշարում Սիրաժ Ղամբարյանի արդյունքը 3-րդն էր: Նա իր թիմակցի հետ զույգերով մրցումներում հաղթող ճանաչվեց:
Դանիայից մեր նարդիստները մեկնեցին Փարիզ, որտեղ անցկացված նարդու «A» խմբի մրցաշարում եւս հաջող մրցելույթներ ունեցան: Ավետիք Ռոստոմյանը «շանս» մրցաձեւում 3-րդն էր: «C» խմբում Սիրաժ Ղամբարյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ զույգերի մրցումներում Ավետիք Ռոստոմյան-Հարություն Մարտիրոսյան երկյակը 5-րդն էր:
Նոյեմբերի 6-7-ը կկայանա նարդու Հայաստանի գավաթի հերթական խաղարկությունը, իսկ մեկ շաբաթ անց նարդիստները կվիճարկեն հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Այս մրցաշարերին կարելի է հետեւել Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի ակումբում (Բագրատունյաց 41): Ֆեդերացիան հրավիրում է նարդու բոլոր սիրահարներին ներկա գտնվելու մրցումներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ