«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ՀՀ ԿԲ-Ն ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 29-ին Կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքըՙ տարեկան 3,75, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 16, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 1 տոկոս:

***

ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի եւ ֆինանսական շուկայի միտումների նկարագիրը:

Մակրոտնտեսական իրավիճակ Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների, հոկտեմբերի 1-10-ը գրանցվել է 0.3 գնանկում:

Հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են մոտ 817 մլն դրամ:

Դրամավարկային քաղաքականություն Հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում փողի բազան աճել է 750 մլն դրամովՙ կազմելով 114 մլրդ 884 մլն դրամ: Փողի բազայի աճն ուղեկցվել է ԶԱԱ-ի 384 մլն դրամ եւ ԶՆԱ-ի 366 մլն դրամ աճով:

ԶԱԱ-ի աճը հիմնականում արդյունք է ՀՀ ԿԲ կողմից արտարժույթի շուկայից 1 մլրդ 117 մլն դրամին համարժեք արտարժույթի ձեռքբերման եւ այլ ակտիվներիՙ 688 մլն դրամ գումարի չափով նվազման, որն իր հերթին հիմնականում բացատրվում է արժութային սվոփիՙ 1 մլրդ 941 մլն դրամի մարման եւ 1 մլրդ 520 մլն դրամի կնքման տարբերությամբ: Վերջինիս զուգահեռ վճարվել են արտաքին պարտքի տոկոսագումարՙ 15 մլն դրամ եւ անդամակցության գումարՙ 30 մլն դրամ գումարների չափով:

ԶՆԱ-ի աճը պայմանավորված է եղել կառավարության պարտավորությունների 1 մլրդ 829 մլն դրամ աճով, որը կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 2 մլրդ 753 մլն դրամ ծախսման, 884 մլն դրամ կառավարության դեպոզիտների աճի եւ ՀՀ ԿԲ արժեթղթերի պորտֆելի 33 մլն դրամ գումարի չափով նվազման արդյունք է: Այս ընթացքում նվազել են բանկերի պարտավորություններըՙ ի հաշիվ 421 մլն դրամ գումարի չափով արժութային ներգրավման սվոփի զուտ մարման, որի արդյունքում բանկերի պարտավորությունները կազմել են 13 մլրդ 220 մլն դրամ: Զուտ այլ ակտիվները նվազել են 1 մլրդ 42 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում իրականացված գործառնությունով:

Հոկտեմբերի 8-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածը (առանց կուտակված տոկոսների) նվազել է 725 մլն դրամով եւ կազմել 251 մլրդ 335 մլն դրամ: Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 2 մլրդ 592 մլն դրամով, իսկ ավանդները նվազել են 3 մլրդ 317 մլն դրամով: Ցպահանջ արտարժութային ավանդները նվազել են 1 մլրդ 971 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 1 մլրդ 214 մլն դրամով: Ժամկետային արտարժութային ավանդները նվազել են 39 մլն դրամով եւ կազմել 62 մլրդ 146 մլն դրամ: Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածն աճել է 1 մլրդ 285 մլն դրամով եւ հոկտեմբերի 8-ին կազմել 128 մլրդ 858 մլն դրամ:

Ֆինանսական շուկայի միտումներ Այդ նույն ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 20,142 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 16,108 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները:

Ներքին արժութային շուկա ԿԲ կողմից վաճառվել է մոտ 952 հազ. ԱՄՆ դոլար եւ գնվել է 2 մլն ՌԴ ռուբլիՙ 17.22 դրամ փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 107 մլն ԱՄՆ դոլար, որից 53 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 54 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 504.65 եւ 506.39 դրամ միջին կշռված փոխարժեքներով:

Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեքավորվել է 0.19%-ովՙ 507.85 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 506.87 դրամի:

Տեղի է ունեցել ՊՊ-երի 2 թողարկում, տեղաբաշխվել են 11 եւ 12-շաբաթյա պարտատոմսերՙ 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին շաբաթվա ընթացքում թողարկվել է 12-շաբաթյա պարտատոմսՙ 500 մլն դրամ ծավալով, որի նկատմամբ պահանջարկը կազմել է 894 մլն դրամ (178.75%)ՙ արդյունքում ձեւավորելով 3.97% միջին կշռված եկամտաբերություն: Երկրորդ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 11-շաբաթյա պարտատոմսՙ 500 մլն դրամ ծավալով, որի նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 50 մլն դրամ (210.10%) եւ ձեւավորվել է 4.0225% եկամտաբերություն:

ՊՊ երկրորդային շուկա Իրականացվել է 1 մլրդ 84 մլն դրամի գործարքՙ 5.48% միջին կշռված եկամտաբերությամբ: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 557 մլն դրամի գործարքՙ 4.95%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 527 մլն դրամի գործարքՙ 6.04%-ով:

Միջբանկային ռեպո գործառնություններ Իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 3 մլրդ 272 մլն դրամՙ 4.12% միջին կշռված տոկոսադրույքով: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 2 մլրդ 52 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 4.06%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 220 մլն դրամ ծավալով գործարքՙ 4.21%-ով:

Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում Հոկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փողի բազայի միջին ցուցանիշը կկազմի 116 մլրդ 928 մլն դրամ:

Ըստ ծրագրավորման, կիրականացվի 1 մլրդ 607 մլն դրամի արտաքին պարտքի եւ 170 մլն դրամի արտաքին պարտքի տոկոսագումարի մարում: Այս ընթացքում ակնկալվում է 2 մլրդ 357 մլն դրամ գումարի չափով դրամաշնորհի ստացում, ինչպես նաեւ անդամակցության գումարի վճարումՙ 270 մլն դրամի չափով: Այլ ակտիվները կաճեն 328 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ 2 մլրդ դրամին համարժեք արտարժույթի առքի գործառնություն: Վերոհիշյալ հոսքերը կհանգեցնեն ԶԱԱ-ի ցուցանիշի 2 մլրդ 638 մլն դրամի աճին:

Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը, ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային հարցերի հանձնաժողովի տվյալների, կնվազի 1 մլրդ 266 մլն դրամովՙ պայմանավորված կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 1 մլրդ 98 մլն դրամ գումարի կուտակմամբ, կառավարության դեպոզիտների 992 մլն դրամ, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ արժեթղթերի պորտֆելի 824 մլն դրամ գումարի չափով ավելացմամբ: Բանկերի պարտավորությունները կաճեն 1 մլրդ դրամովՙ կազմելով 14 մլրդ 220 մլն դրամ: Աճը պայմանավորված կլինի նախատեսված 1 մլրդ դրամ գումարի չափով իրացվելիություն ներարկող գործառնության իրականացմամբ: 328 մլն դրամով կնվազեն նաեւ զուտ այլ ակտիվները: Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 594 մլն դրամի նվազմանը:

Հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում առկա միտումներըՙ ԿԲ խորհուրդը որոշեցՙ թողնելով անփոփոխ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքըՙ 1%, լոմբարդային վարկերինըՙ 16%, ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը իջեցնել 0.25 տոկոսովՙ սահմանելով 3.75%:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4