Այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆերը: Նախատեսված են Սխեֆերի հանդիպումները Հայաստանի իշխանությունների, այդ թվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, կարճատեւ մամլո ասուլիս, հանդիպում համալսարանում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երեկ եղել է Վրաստանում, հանդիպել է Միխայիլ Սաակաշվիլու, Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Երեկ երեկոյան Սխեֆերը Թբիլիսիից ուղեւորվել է Բաքու, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: