«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


ԴԻԶԵՆՏԵՐԻԱՅԻ ԴԵՊՔ ԱՐԹԻԿՈՒՄ

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊԵՍ: Հոկտեմբերի 27-ին Արթիկում արձանագրված աղիքային վարակի բռնկումը չեզոքացնելու նպատակով կատարվել է ջրի գերքլորացում: Շիրակի մարզի հիգիենիկ հակահամաճարակային վարչության պարբերական ստուգումներից պարզվել է, որ տվյալ տարածքի ջուրը ֆիլտրացված չի եղել - չի պարունակել քլորի պահանջված քանակը, որն էլ, ըստ հավանականության, դարձել է վարակի պատճառ:

Աղիքային հիվանդությունն, ըստ մասնագետների, դիզենտերիա է: Ներկա պահին արձանագրված է դիզենտերիայի 36 դեպք, սակայն միայն 5 հիվանդ է ստացիոնար բուժվում:

Այժմ Արթիկում համաճարակային վիճակը վերահսկելի է, իսկ հակաէպիդեմիկ միջոցառումներ իրականացվում են ինչպես Արթիկում, այնպես էլ մարզի մյուս համայնքներումՙ մասնավորապես Գյումրիում:

Մ. Մ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4