«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2004-11-06 | #199, 2004-11-09 | #200, 2004-11-10


ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՙ «27»-Ի ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԻ ԿԱՐՃՈՒՄ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»

Խորհրդարանական հայտարարությունների ընթացքում ընդդիմադիրները եւս մեկ անգամ ներկայացան բարձրաձայնելու իշխանությունների մեղավորությունը: Այս անգամ շեշտը դրվեց «27»-ի գործից անջատման մասը կարճելու վրա: Մատնանշվեց, որ իշխանություններն այլեւս պատշաճ ձեւեր էլ չեն պահպանում, իսկ իշխանության խոսափող մամուլն անթաքույց փաստում է իշխանությունների այլասերվածությունը: Միանալով ասվածին Հմայակ Հովհաննիսյանը հիացմունք հայտնեց ԱՄՆ նախագահական թեկնածուների դրսեւորած քաղաքական կրթվածության հանդեպ: Այլ կերպ, ասածը քաղաքական անդաստանի մշակներին դասեր առնելու տեղը ցույց տվեց Հմայակ Հովհաննիսյանը:

Արշակ Սադոյանը դիմելով բոլոր հայրենակիցներին, իրավապահ մարմիններին, ոստիկաններին տեղեկացրեց, որ ամենամոտ ապագայում տեղի է ունենալու բացահայտ անօրինականությունՙ գրպանվելու է 7 մլն դոլար ի հավելում պետությանն արդեն իսկ հասցված 170 մլն դոլար վնասի, որը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն: Ինչի համար, Արշակ Սադոյանի գնահատմամբ, կառավարությունը պետք է հրաժարական տա եւ հեռանա Հայաստանից, իսկ կոռուպցիային ծախված եւ 7 մլն գրպանած անձինք պատասխանատվության ենթարկվեն: Խոսքը ՀՀ կառավարություն-«Արմենտել» իրավահարաբերությունների մասին է:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4