«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2004-11-12 | #203, 2004-11-13 | #204, 2004-11-16


ՆԱՐԴԻՍՏՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Նարդու Հայաստանի ազգային ֆեդերացիայի ակումբում անցկացվեց մարզաձեւի հանրապետության հերթական առաջնությունը: Ուժեղագույնները որոշվեցին երկու մրցաձեւից: Եթե երկար մրցաձեւում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից, ապա կարճ մրցաձեւում մասնակիցները պայքարը դադարեցնում էին երկու պարտությունից հետո: Երկու մրցաձեւում էլ առաջնության պարգեւների համար անհաշտ մրցակցություն ծավալվեց: Կարճ մրցաձեւում հանրապետության չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ավետիս Ռոստոմյանը, որը մեկ շաբաթ առաջ դարձել էր ՀՀ գավաթակիր երկար մրցաձեւում: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Արտյոմ Թումանյանն ու Անդրանիկ Հարությունյանը:

Երկար մրցաձեւում ուժեղագույն ճանաչվեց արտաշատցի Ռուբեն Իսախանյանը: Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրին նաեւ Նշան Թորոսյանն ու Կոլյա Մոսոյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4