Նոյեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 410 մլն դրամով եւ նոյեմբերի 11-ն ին կազմել 117 մլրդ 378 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 389 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 799 մլն դրամով:
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 7 մլրդ 83 մլն դրամով եւ նոյեմբերի 5-ին կազմել 264 մլրդ 293 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2 մլրդ 687 մլն դրամով, կազմելով 90 մլրդ 325 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 2 մլրդ 234 մլն դրամով եւ կազմել 30 մլրդ 382 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 658 մլն դրամով եւ կազմել 9 մլրդ 857 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 5 մլրդ 972 մլն դրամով եւ կազմել 133 մլրդ 731 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 71 մլրդ 969 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 5 մլրդ 677 մլն դրամով), ժամկետայիններըՙ 61 մլրդ 762 մլն դրամ (աճըՙ 295 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Նոյեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 500 մլն դրամի 7-շաբաթյա ՊՊՙ 4,0675 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Արտարժույթի շուկա
Նոյեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է է 0,04 տոկոսովՙ 503,62 դրամից հասնելով 503,44 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 69,852 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 503,53 դրամ:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն