«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2004-11-13 | #204, 2004-11-16 | #205, 2004-11-17


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՎ

ԲԱՔՈՒ, 16 ՆՈՅԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պաշտոնական Բաքուն ապացույցներ ունի, որ հայկական կողմը բնակեցնում է Ադրբեջանիՙ Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող զավթած տարածքները», «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա ասելով, «այդ տարածքների ապօրինի բնակեցման փաստը նշվել է նույնիսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտիՙ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում»: «Հայերի կողմից բնակեցվում են Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի եւ Ջեբրայիլի շրջանները», նշել է Մամեդյարովը եւ ավելացրել, որ «հայկական կողմը վերաբնակներին հրապուրում էՙ նրանց տրամադրելով փոխառություններ, վարկեր եւ ֆինանսական աջակցության այլ ձեւեր»: Հենց այդ պատճառով է Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը դրել «բռնազավթված տարածքների իրադրության հարցը», ասել է Մամեդյարովը: Նախարարը նշել է, որ Բաքուն ՄԱԿ-ում քննարկումները չի կապակցում Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հետ եւ պատրաստ է դրանք վերսկսել: Նա հիշեցրել է, որ «բանակցությունները դադարեցվել են հենց հայկական կողմի խնդրանքով»:

Էլմար Մամեդյարովը չի բացառել նաեւ այն բանի հնարավորությունը, որ Ադրբեջանը կդիմի Հաագայի դատարան, եթե իրավաբանները նպատակահարմար համարեն այդ քայլը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4