Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին, ինչպես եւ խոստացել էր մամուլի ասուլիսում, ՀՖՖ մամուլի քարտուղարության միջոցով հրապարակել է հավաքականի վերջնական կազմը: Ռումինացիների հետ այսօրվա ընտրական խաղում հայտավորված են հետեւյալ 18 ֆուտբոլիստները:
Դարպասապահներՙ Ապուլա Բետե, Գեւորգ Կասպարով:
Պաշտպաններՙ Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Արթուր Մկրտչյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Կարեն Դոխոյան, Վալերի Ալեքսանյան:
Կիսապաշտպաններՙ Համլետ Մխիթարյան, Ռաֆայել Նազարյան, Կարեն Ալեքսանյան, Դավիթ Գրիգորյան, Աղվան Մկրտչյան:
Հարձակվողներՙ Արմեն Շահգելդյան, Արա Հակոբյան, Արամ Ոսկանյան, Արման Քարամյան, Էդգար Մանուչարյան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ