Մենքՙ մի խումբ ազատամարտիկներ, խորին շնորհակալություն ենք հայտնում բժշկուհի Սվետլանա Կիրակոսյանինՙ իր անշահախնդիր բուժման եւ օգնության համար. Աստծո տված շնորհքով նա բուժել է մոտ 18 ազատամարտիկների տարբեր հիվանդություններՙ հոդացավեր, ստամոքսի ցավեր, աղիքային սուր ցավեր, վախ եւ այլն: Բացի բուժումից նա մեզՙ սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ազատամարտիկներիս պատրաստ է նույնիսկ ֆինանսապես օգնել:
Մի ժամանակ ապրելով Ավստրալիայում, նա բուժել է այդ երկրի հիվանդներին, բայց տեսնելով մեր ազատամարտիկների այս ծանր վիճակը, վերադարձել է Երեւան եւ որոշել օգտակար լինել հայ ժողովրդին, հատկապես ազատամարտիկներին:
Սվետլանա (Խինահա) Կիրակոսյանի հասցեն էՙ Երեւան, Գրիբոյեդովի 3, բն. 16, հեռ. 23-51-09:
ՍԱՄՎԵԼ ԿԼԵԿՉՅԱՆ, ԱԼԲԵՐՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Ազատամարտիկներ