«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


20 ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ ՆԱԽԸՆՏՐԵԼ ԵՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում Հայաստանի սոցիալական հաստատություններ կուղարկվեն 20 զորակոչիկներ: Այդ մասին, ըստ «Մեդիամաքսի», երեկ հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը:

Այլընտրանքային ծառայության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2004 թ. հուլիսի 1-ից եւ առաջին անգամ գործադրվել է ներկայումս անցկացվող աշնանային զորակոչի ժամանակ: Ժամկետային զինվորական ծառայության տեւողությունը 24 ամիս է, այլընտրանքային զինվորական ծառայությունըՙ 36 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայությունըՙ 42 ամիս:

Մեր կողմից հավելենք, որ զինվորական ծառայությունից խուսափում են որոշ աղանդների, այդ թվում տոտալիտար համարվող «Եհովայի վկաների» հետեւորդները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4