2005 թ. նախաշեմին, ավելի ճշգրիտՙ նոյեմբերի 9-15-ը, Vox Populi կենտրոնը 18 եւ բարձր տարիքի 964 երեւանցիների շրջանում անցկացրել է հեռախոսային հարցում մի քանի հարցերի շուրջ, որոնցից աչքի է զարնում «Տարվա մարդը Հայաստանում» հարցադրման արդյունքը: Ըստ դրա, Հայաստանում «Տարվա մարդ» է հռչակվել Տիգրան Կարապետյանը: Նրա օգտին իրենց ձայնն է տվել հարցվողների 12.9 տոկոսը, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանին նախընտրել է 11.4 տոկոսը: Թեկնածուների ցուցակում այս երկու «առաջատարներին» հաջորդում ենՙ Անդրանիկ Մարգարյանը (10.9 տոկոս), Արթուր Բաղդասարյանը (9.4) եւ Սերժ Սարգսյանը (6.8): Հատկանշական է, որ հարցվողներից 17.8 տոկոսը դժվարացել է այս հարցմանը պատասխանել: Ըստ երեւույթին, այս 17.8 տոկոսը հարցման մասնակիցների ամենալուրջ հատվածն է կազմում: Մյուս կողմից պետք է մատնանշել, որ, դժբախտաբար, հարցախույզի ձեւը թույլ չի տալիս որոշելու, որ, օրինակ, Տիգրան Կարապետյանի անունը նշողների ո՞ր մասն է հարցադրմանը հեգնանքով մոտեցել եւ պարզապես «խոխմի համար» նշել նրա անունը:
Այսուհանդերձ, Երեւանում վերջերս սեւ հումորի մասնագետները նշում են, որ եթե այս պահին նախագահական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացվեին, Տիգրան Կարապետյանը կընտրվեր երկրի նախագահ: Բա՞: