«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2004-11-17 | #206, 2004-11-18 | #207, 2004-11-19


ԳՅՈՒՏԱՐԱՐԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԴԻՄՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Համաձայնեք, որ հայ նախարարները, պատգամավորները, առավել եւս վարչապետը պարտավոր են իմանալ, որ երկրի իրական առաջընթացը, ինչպես վկայում է մարդկային պատմությունը, կարող է տեղի ունենալ ազգի տեխնիկաարտադրական ներուժի պետականորեն հովանավորման եւ խրախուսման միակ իրատես ճանապարհով: Բայց արի ու տես, որ մեր նախարարները, պատգամավորներն այս հարցում ունեն, քիչ է ասել բյուրոկրատական, ձեւական մոտեցում: Նրանք կարող են անտարբերությամբ անտեսել, օրինակ, 15 «էներգետիկ» (ընդհանուր 40-ից) արտոնագրված գյուտերի հեղինակի, մի քանի տասնյակ հայրենական եւ այլազգի մասնագիտական ատյանների հավանությանն արժանացած էներգետիկ առաջարկը, եւ այն էլ մի երկրում, որը զուրկ է վառելիքային հանածոներից, ունի բազում էկոլոգիական խնդիրներ: Զարմանք է հարուցում այս հարցերում, թվում էր, ամենաշահագրգիռ, վարչապետի վերաբերմունքը, որը չբարեհաճեց պատասխանել հարյուրի հասնող դիմում-նամակներին (ինժեների, որը 10 տարվա աշխատանքով կոսմիկահրթիռաշինական ձեռնարկությունում «էներգետիկ» փորձ է ձեռք բերել...):

Ջերմային շարժիչի աշխատունակության հարցում մերկապարանոց չլինելու համար ներկայացրել եմ համապատասխան հաշվարկ եւ բացատրություն, որը ոմանց շահագրգռության կամ ընդունակության պակասը թաքցնելու համար ընդհանրապես չի քննարկվում, բայց անընդհատ ներկայացվում է միեւնույն, ոչնչով չհիմնավորված մերժողական պատասխանըՙ ստիպելով հեղինակին նամակագրական եւ այլ անիմաստ ջանքերում ծախսել հարյուրապատիկ շատ էներգիա, քան շարժիչի ստեղծման վրա:

Կրկին ուզում եմ հիշեցնել, որ ես 15 արտոնագրված ջերմային շարժիչների հեղինակ եմ եւ դրանց ստեղծման ընթացքում ստիպված եմ եղել ծանոթանալ հազարավոր արտոնագրային ու այլ նյութերի եւ չեմ կարող սխալվել շարժիչների գնահատման հարցում...

Խնդրում եմ օգնել նշված խնդիրների հաղթահարման գործում...

Հարգանքներովՙ ՊԵՏՐԱԳ ՆԱՋԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4