ԼՂՀ նախագահը Միչիգանի համալսարանում նոյեմբերի 18-ին դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Արկադի Ղուկասյանն ասել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ խնդիրը լուծելու բացառապես խաղաղ ճանապարհովՙ ի տարբերություն Ադրբեջանի, որը փորձում է խնդիրը լուծել ռազմական ուժի գործադրմամբ: «Եթե Ադրբեջանը լրջորեն պատրաստ լիներ խաղաղության, նա ուղղակի բանակցությունների մեջ կմտներ Լեռնային Ղարաբաղի հետ», ասել է Ղուկասյանը:
Դետրոյթում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Ղուկասյանն ասել է. «Եթե Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոմայրուղին Ղարաբաղի համար կյանքի ճանապարհ է, ապա կառուցվող «Հյուսիս-հարավը» կդառնա Ղարաբաղի տնտեսական զարգացման ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկը»: