«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2004-11-18 | #207, 2004-11-19 | #208, 2004-11-20


ԱՄՆ-Ը ՄԻԱԿ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՕԳՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ»

ԼՂՀ վարչապետն արտասահմանյան մի շարք երկրների երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է, որը պետական մակարդակով օգնում է Ղարաբաղին: Ամերիկյան մարդասիրական օգնության հիմնական մասն ուղղվում է ղարաբաղյան պատերազմի տարիներին ավերված բնակավայրերի եւ կենսական նշանակության օբյեկտների վերականգնմանը:

Անուշավան Դանիելյանն, ըստ «Ռեգնում» գործակալության, ասել է, որ արտասահմանյան ներդրումները Ղարաբաղի տնտեսության մեջ վերջին հինգ տարիներին մոտենում են 50 մլն ԱՄՆ դոլարի: Դանիելյանը ցավով նշել է, որ Ադրբեջանի երիտասարդության ներկայացուցիչները չեն ժամանել Ստեփանակերտ: «Ադրբեջանի հետ խնդիրները մենք պարտավոր ենք կարգավորել բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ ժողովրդական դիվանագիտության օգնությամբՙ երիտասարդությանը ներգրավելով», ասել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4