2000 թվականին ԱՄՆ ոստիկանությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետախուզում էին հայտարարել ԱՄՆ քաղաքացի, Լոս Անջելեսի բնակիչ, 32-ամյա Շահեն Քեշիշյանի նկատմամբ, որը մեղադրվում էր դիտավորյալ սպանության եւ դեպքի վայրից փախուստի դիմելու ծանրագույն հանցագործությունների մեջ: Վերջերս ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շ. Քեշիշյանը, որը 2002 թ. կեղծ փաստաթղթերով մուտք էր գործել ՀՀ տարածք, հայտնաբերվել, ձերբակալվել եւ, համաձայն երկկողմ պայմանավորվածությունների, հանձնվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին:
ՀՀ ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ