«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2004-11-19 | #208, 2004-11-20 | #209, 2004-11-23


«ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ՆԵՐԽՈՒԺԵԼ ԹՈՒՐՔԻԱ»

Այս խոսքերը պատկանում են թուրքական ռազմական ակադեմիաների նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Նեջաթի Օզգենին: Թուրքական «Ենի շաֆաք» թերթը նոյեմբերի 22-ին տեղեկացնում է, որ հեռուստատեսությամբ հեռարձակվող «Քաղաքական արենա» ծրագրի վերջին թողարկմանը, որը վարում է հայտնի լրագրող Ալի Քըրջան, մասնակցել է նաեւ գեներալ Օզգենը: Հաղորդման ընթացքում նրա «ԱՄՆ-ն ապագայում կարող է զավթել Թուրքիան» խոսքերն այնպիսի զարմանք են պատճառել հաղորդավոր Քըրջային, որ շփոթված հարցրել է. «Ինչպե՞ս թե, փաշա, այսինքնՙ ամերիկյան զինվորներն Իրաքից հետո ներխուժելու են Թուրքիա՞: Մի՞թե դա հավանական է»:

Հաղորդավարի հարցին պաշտոնաթող գեներալ Նեջաթի Օզգենը բառացիորեն պատասխանել է. «Այո, ԱՄՆ-ը կարող է ներխուժել Թուրքիա... Օրինակ, ներխուժումը հնարավոր է երկրի հարավ-արեւելքից»:

«Ենի շաֆաքը» գրում է, որ ռազմական ակադեմիաների հրամանատարի պաշտոնին հասած բանակի գեներալի այս խոսքերը չեն կարող պատահական լինել, մանավանդ որ Օզգենն Իրաքի հարցում փորձառու զինվորական է, բազմիցս գործուղվել է Հյուսիսային Իրաք եւ նախապես հաճախակի ընդգծել, որ ԱՄՆ-ը խորտակվելու է Իրաքում:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4