«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2004-11-19 | #208, 2004-11-20 | #209, 2004-11-23


ԱՄՆ-Ը ՎԵՐԱՑՐԵՑ «ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ» ԲԱՆԱՁԵՎԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ Սենատն ընդունեց «ԱՄՆ մաքսատուրքերի մասին օրենքը լրացնելու մասին» օրինագիծը, որի մասն է կազմում նաեւ Հայաստանի հետ «մշտական նորմալ առեւտրային ռեժիմ» հաստատելու մասին բանաձեւը: Ներկայացուցիչների պալատը արդեն իսկ ընդունել էր նույն բանաձեւը:

Մշտական նորմալ առեւտրային ռեժիմի հաստատումով վերացվում է Հայաստանի նկատմամբ «Ջեքսոն-Վենիկի» բանաձեւի կիրառումը, իսկ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններն այսուհետեւ կարգավորվելու են ոչ միայն երկկողմ համաձայնագրերով, այլ նաեւ միջազգային, այդ թվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագրերով:

Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունները, ներառյալ Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալը, արդեն իսկ ցուցաբերում են աճի միտումներ: Այսպես, ըստ ԱՄՆ առեւտրի նախարարության տվյալների, 2004թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից ԱՄՆ է արտահանվել 33,2 մլն դոլարի ապրանք, ինչը 42 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4