Նոյեմբերի 25-ին Երեւանում կբացվի Կորեայի Հանրապետության հյուպատոսությունը, իսկ հաջորդ օրը կանցկացվի հայ-կորեական բիզնես-համաժողով: «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Զարգացման հայկական գործակալության արտահանման բաժնի ղեկավար Մուշեղ Սարգսյանն ասել է, որ համաժողովին կմասնակցեն 30 գործարարներ Հարավային Կորեայից եւ 60-ը Հայաստանից: