«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2004-11-19 | #208, 2004-11-20 | #209, 2004-11-23


ՀՀ-ՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԽՈՇՈՐ ՈՒ ԿԳՈՐԾԵՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԵՆՔՈՎ

Փոփոխություններ կուսակցությունների օրենքում

Երեկ մի քանի րոպեում խորհրդարանում քննարկված «Կուսակցությունների մասին» օրենքում կոալիցիայի առաջարկած փոփոխությունների համաձայն, յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա նվազագույնը 2000 անդամ եւ ընդգրկի հանրապետության տարածքի 2/3-ը: Այս փոփոխությունները ենթադրում են ներկայում ՀՀ-ում գրանցված 6 տասնյակից ավելի կուսակցությունների քանակի կրճատում: Այս առնչությամբ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գտնում է, որ փոփոխությունների նպատակակետը արհեստական խնդիր է, քանի որ քաղաքակիրթ երկրներում կուսակցությունները գործում են գաղափարախոսության հենքով եւ մրցում գաղափարախոսության հիմքով: ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ յուրաքանչյուր կուսակցության գոյություն պայմանավորում է գաղափարախոսության առկայությամբ, եւ եթե կա գաղափարախոսություն, ուրեմն գոյություն պետք է ունենա նաեւ կուսակցություն:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Հակոբյանը գտնում է, որ նշված փոփոխությունները թույլ չեն տա կուսակցությունների շքերթ սկսել եւ կբերեն իրական գաղափարախոսության հենքի վրա գործունեության: Այս փոփոխություններն, ըստ Հակոբյանի, ենթադրում են նաեւ գաղափարակից կուսակցությունների միացությամբ կուսակցությունների խոշորացում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4