«Նշված լրատվամիջոցներից ո՞րն եք ընթերցում» հարցն է տրվել Իջեւանի տարածաշրջանի 16 համայնքների 116 բնակիչների: Սոցիոլոգիական հարցման ժամանակ Իջեւանի, Աչաջուրի, Ազատամարտի, Գանձաքարի, Գետահովտի, Այգեհովտի, Վազաշենի, Սեւքարի, Սարիգյուղի, Ակնաղբյուրի, Լուսաձորի, Խաշթառակի, Դիտավանի, Բերքաբերի, Կիրանցի եւ Աղավնավանքի բնակիչների պատասխանները բաժանվել են հետեւյալ կերպ: «Ազգ» օրաթերթն են նախընտրում 37 ընթերցող, «Հայկական ժամանակը»ՙ 27, «Առավոտը»ՙ 18, «Հայաստանի Հանրապետությունը»ՙ 12, «Նովոյե վրեմյան»ՙ 8, «Երկիրը» եւ «Ռեսպուբլիկա Արմենիան»ՙ 5-ական եւ «Հայոց աշխարհը»ՙ 4 ընթերցողներ:
Ա. Մ.