Նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 2 մլրդ 209 մլն դրամով եւ նոյեմբերի 18-ին կազմել 115 մլրդ 169 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 432 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 2 մլրդ 641 մլն դրամով:
Նոյեմբերի 5-12-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 2 մլրդ 979 մլն դրամով եւ նոյեմբերի 12-ին կազմել 261 մլրդ 314 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1 մլրդ 478 մլն դրամով, կազմելով 88 մլրդ 846 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 1 մլրդ 753 մլն դրամով եւ կազմել 32 մլրդ 135 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 810 մլն դրամով եւ կազմել 9 մլրդ 47 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 2 մլրդ 444 մլն դրամով եւ կազմել 131 մլրդ 287 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 68 մլրդ 513 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 3 մլրդ 456 մլն դրամով), ժամկետայիններըՙ 62 մլրդ 774 մլն դրամ (աճըՙ 1 մլրդ 12 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 2 մլրդ դրամի 60-ամսյա ՊՊՙ 7,1321 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարվել 600 մլն դրամի 51-շաբաթյա ՊՊՙ 10,1364 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
ՊՊ երկրորդային շուկայում ԿԲ-ն իրականացրել է 334,954,000 դրամի արժեթղթերի առքՙ 6 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Նշված ժամանակահատվածում մարվել են 205 մլն դրամի ռեպո-համաձայնագրերՙ 3,75 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Նշված ժամանակահատվածում ԿԲ-ն իրականացրել է արտարժույթի տրամադրման սվոփի մարումՙ 3 մլն ԱՄՆ դոլարի, 2,13 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Արտարժույթի շուկա
Նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է է 0,15 տոկոսովՙ 503,47 դրամից հասնելով 502,71 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 48,740 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 503,04 դրամ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 3 մլն ԱՄՆ դոլարՙ 502,71 դրամ փոխարժեքով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն