«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2004-11-19 | #208, 2004-11-20 | #209, 2004-11-23


ՓՈՂԱԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ԲԵՐՎԵԼ

Վերջերս տապալված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագիծը ընթացիկ եռօրյայում եւս մեկ անգամ ներկայացվեց խորհրդարանում: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, օրինագիծը էական փոփոխությունների է ենթարկվել եւ չկա ԱԺ որեւէ հանձնաժողով կամ խմբակցություն, որը դրական եզրակացություն տված չլինի օրինագծի առնչությամբ: Ներկայացված օրինագծում հաշվի են առնվել պատգամավորների մտահոգությունները եւ արվել են կոնկրետ ձեւակերպումներ: Սփյուռքի մեր հայրենակիցները, սույն օրինագծի համաձայն, ՀՀ-ում կարող են ձեռք բերել մինչեւ 50 մլն դրամի համարժեք անշարժ գույք, իսկ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների փոխանցումների սահմանաչափը, համաձայն օրինագծի, 5 մլն դրամ է (միանվագ), ինչը սահմանվել է հաշվի առնելով, որ յուրաքանչյուր փոխանցում ՀՀ-ում միջինը կազմում է 470 դոլար:

Կեղծ ֆինանսական գործարարության երեք փաստ է արձանագրվել Հայաստանում մինչ այժմ, համաձայն Տիգրան Սարգսյանի տված տեղեկությունների, եւ Հայաստանում փոխանցումների ընդամենը 1 տոկոսն է կասկած հարուցում ու հենց այդ 1 տոկոսի կանխարգելմանն է ուղղված նշված օրինագիծը, որի հիմնական դրույթներն արդեն 1 տարուց ավելի գործում են հանրապետությունում, քանի որ ԱԺ-ն Կենտրոնական բանկին տվել էր առեւտրային բանկերի կանոնակարգային պահանջներ սահմանելու իրավասություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4