«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2004-11-19 | #208, 2004-11-20 | #209, 2004-11-23


ԱՎՏՈՎԹԱՐ

Ինչպես տեղեկացանք արտակարգ իրավիճակների վարչության լրատվական կենտրոնի օպերատիվ տեղեկագրից, նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 10 կմ-ում վթարի է ենթարկվել BMW-525 մակնիշի ավտոմեքենան: Մեքենայում եղած 1948 թ. ծնված Աշոտ Աղանեսյանը, 1948 թ. ծնված Սերգեյ Բալասանյանը, 1950 թ. ծնված Կարապետ Սարաֆյանն ու վարորդՙ 1964 թ. ծնված Սամվել Ասատրյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սերգեյ Բալասանյանը կյանքին վտանգ սպառնացող միջին ծանր վիճակում է, իսկ մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում: Սերգեյ Բալասանյանը տրավմատիկ շոկի մեջ է եւ տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

«Ազգը» փորձեց վերակենդանացման բաժանմունքի բուժող բժշկից տեղեկանալ Հայկական սեյսմոլոգիական եւ երկրի ֆիզիկայի ընկերակցության ասոցիացիայի նախագահ Սերգեյ Բալասանյանի առողջական վիճակի մասին ու պարզվեց, որ երեկ երեկոյան նրան վիրահատել են եւ որովայնից հեռացրել են այրան մակարդուկները: Վիճակը մնում է ծանր, արվում են պահանջվող միջոցառումներըՙ հիվանդի կյանքը փրկելու համար: Վիճակը երեկ գիշերվա ժամը 20:30-ի դրությամբ ծայրահեղ ծանր է: Սերգեյ Բալասանյանը մեկնել էր Գյումրիՙ դասախոսություն կարդալու համար եւ վերադարձին... ավտոմեքենան վթարի է ենթարկվել. նա ստացել է գլխի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի ու շատ այլ մարմնի մասերի եւ օրգանների վնասվածքներ, սալջարդեր:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4