«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


ՎԱԼԱՆՍՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՎ ԾԵԾԵԼ ԵՆ 5 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ

Շաբաթ օրը, նոյեմբերի 27-ին, 5 հայ երիտասարդներ հարձակման են ենթարկվել 15-20 թուրքերի կողմից: Դեպքը պատահել է Վալանսում (Ֆրանսիա), քաղաքապետարանի առջեւ, այն պահին, երբ հայ տղաները թռուցիկներ էին բաժանում, «Ազգին» հաղորդում է Ֆրանսիայի ՌԱԿ-CCAF-ArmenNews-ից Ժան Էքիյանը: Հայ երիտասարդների տարածած թռուցիկները կոչ էին ֆրանսիական իշխանությանը դեմ կանգնելու Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցությանը:

Թռուցիկները պատռելուց եւ հայերի ստենդը քանդելուց հետո թուրքերը շշերով, այնուհետեւ բռունցքներով հարվածել են մեր երիտասարդներին, որոնց մեջ կան տուժածներ: Օգտվելով ոստիկանության հապաղումից, առաջին հարձակմանը հաջորդել է երկրորդըՙ ավելի մեծ խմբով: Թուրքերի շուրջ 50 հոգանոց ամբոխը հայհոյանքներով հրապարակից քշել է հայ տղաներին: Թուրքերն անընդհատ կրկնելիս են եղել. «Մեր պապերը ձեզ ջարդեցին, մենք շարունակելու ենք նրանց գործը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4