«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


ՀԵՐՔՈՒՄ

Մեր նախորդ համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոյեմբերի 25-ին կազմակերպած հեռուստամարաթոնի հրաշալի արդյունքներն ամփոփելիս, մեր խանդավառության մեջ, հիմնվելով 2-րդ աղբյուրից չստուգված մի տեղեկության վրա, հաղորդել էինք, որ ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանը 1,5 միլիոն դոլարով ամբողջացրել է Արցախի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության համար նախանշված գումարը: Կիրակի օրը տեղեկացանք, որ այդ լուրն անհիմն է: Ըստ երեւույթին, մեծ բարերարի բարեգործական մեծագումար ծրագրերի մեջ այս հեռուստամարաթոնը չի մտնում, գոնեՙ առայժմ:

Ապավինում ենք պրն Քըրքորյանի եւ մեր բազմահազար ընթերցողների, Հայաստանում թե սփյուռքում, ներողամտությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4