«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱ՞Ծ ԵՆ

Արդեն իսկ գիտնականներն ու բնապահպանները բազմաթիվ ահազանգեր են հնչեցրել, որ Դալմայի այգիների կառուցապատման ներկայացված հատվածը թե՛ գյուղատնտեսական հողատեսքերի, թե՛ ազգագրական-մշակութային ու բնապահպանական տեսանկյուններից այս այգիների սերուցքն է, եւ դրանց կորուստն այլեւս անդառնալի կլինի: Ի՞նչ են տալու 2005 թվականին նախատեսվող լայնածավալ հասարակական քննարկումները, եթե այսօր արդեն այդտեղ կառուցապատումներ են ընթանում:

«Ազգի» այս հարցադրմանը Գ. Մուշեղյանի բացատրությունից պարզ դարձավ, որ այդ կազմակերպությունների հետ քննարկումներ արդեն իսկ կազմակերպվել են: Դատելով ըստ ամենայնի, փոխհամաձայնության չեն հանգել, քանի որ անկախ այդ քննարկումներից, ըստ հատակագծի, Դալմայի այգիներում 256 հա-ի վրա լինելու է քաղաքային այգի: «Այն ժամանակ, երբ տարբեր պատճառներով քաղաքը չի կարողացել տնօրինել այդ այգիների ճակատագիրը, դրանք տրվել են քաղաքացիներին օգտագործման համար: Բայց հիմա դրանք վերածվելու են համաքաղաքային նշանակության ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների, ինչպես նախատեսվել է մինչ այժմ եղած բոլոր հատակագծերում», ասաց «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4