Թուրքական «Անատոլու» գործակալությունը հաղորդում է, որ երեկ Փարիզում եվրոպական միջխորհրդարանական անվտանգության եւ պաշտպանության ժողովում Թուրքիայի Եվրոմիության անդամակցության կապակցությամբ որոշման նախագծից հանվել է մի հոդված, որը Թուրքիայի անդամակցումը պայմանավորում էր Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Ըստ «Անատոլուի», հոդվածը հանվել է թուրք խորհրդարանականների ակտիվ աշխատանքի շնորհիվ: