«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2004-11-27 | #214, 2004-11-30 | #215, 2004-12-01


ՊԱՅԹՅՈՒՆ «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԻՆՖՈ: Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բուժ.միավորման (նախկին շտապ օգնության հիվանդանոց) մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժող չի եղել:

Ինչպես հաղորդեցին ԱՐՄԻՆՖՈ գործակալության թղթակցին Հայաստանի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից, պայթյունի պատճառը եղել է թթվածնի ցիստեռն, որը գտնվում էր հիվանդանոցի երկրորդ մուտքի մոտ եւ նախատեսված էր թթվածնի բալոնների լիցքավորման համար: Պայթյունը տեղի է ունեցել լիցքավորման ընթացքում: Պայթման ալիքով կոտրվել են հիվանդանոցի ապակիները եւ մի քանի դռները: Պայթյունից բռնկված հրդեհից այրվել է ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենայի մի մասը, որի վրա տեղադրված էր թթվածնի բալոնը: Դեպքի վայր են ժամանել 4 հրշեջ մեքենաներ: Հրդեհը հաջողվել է մարել հաշված րոպեներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4