Երեկ կեսօրից կտրուկ վատացավ ինտերնետ կապը, որն ամբողջությամբ խաթարեց մեր աշխատանքային ռիթմը: Երբ ավելի ուշ «Արմենտելի» տեղեկատուից փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, աշխատակցուհին մեզ հայտնեց, որ թեպետ կեսօրից շատ բողոքներ են եղել, բայց ինքը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել: Խնդրեցինք տրամադրել հարցին ավելի տեղյակ մարդկանց հեռախոսահամարները, սակայն, ի զարմանս մեզ, նրա տված հեռախոսահամարներից ոչ մեկը տվյալ պահին չպատասխանեց: Մի խոսքով, «Արմենտելում» երեկոյան ժամը 21:00-ին չկարողացանք գտնել մեկին, որը մեզ ստույգ պատասխաներ, թե ինչ է պատահել ինտերնետ կապին:
Ստիպված զանգահարեցինք ինտերնետային ծառայություններ մատուցող մի քանի ընկերությունների, որոնցից երեկոյան աշխատում էր միայն Xter.net ընկերությունը: Աշխատակիցը մեզ հայտնեց, որ «Արմենտելում» վթար է տեղի ունեցելՙ վնասվել է «Արմենտելի» օպտիկական մալուխըՙ ամբողջ Հայաստանը զրկելով ինտերնետային կապից: Բնականաբար, երեկ կեսօրից ծառայություն չեն մատուցել նաեւ ինտերնետային հեռախոսակապերը, բացառությամբ արբանյակային կապ ունեցողների:
Այսպիսով, այլընտրանքային կապ չունենալու պատճառով Հայաստանը երեկ հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ:
Ռ. Պ.