«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՉԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ

Ճգնաժամերի ուսումնասիրման միջազգային խումբը այս շաբաթ հրապարակել է իր ամենամսյա զեկույցը, համաձայն որի Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղն այն տարածքների թվում էին, որտեղ նոյեմբերին իրադրությունը մնացել է անփոփոխ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, դեկտեմբերին նույնպես իրադրության վատթարացում չի կանխատեսվում վերոնշյալ երեք շրջաններում: Բրյուսելում գտնվող կազմակերպության կանխատեսման համաձայն, մինչեւ տարեվերջ իրադրությունը կարող է սրվել աշխարհի միայն չորս կետերումՙ Ուկրաինայում, Կոսովոյում, Կոնգոյում եւ Փղոսկրե ափում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4