«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՄԵՐԶԼՅԱԿՈՎՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՅԼԸ ՍԽԱԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն, ըստ ադրբեջանական «Ազադլըղ» օրաթերթի, անդրադառնալով նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցին, ասել է, որ դրանից մի քանի օր առաջ Մինսկի խումբը փորձել է Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցնել այլընտրանքային բանաձեւի նախագիծ: «Լսումներից 4 օր առաջ Ադրբեջանին ներկայացվեց այլընտրանքային բանաձեւի նախագիծը, սակայն Էլմար Մամեդյարովը պնդեց, որ օրակարգ մտնի Բաքվի պատրաստած բանաձեւը: Ադրբեջանը չընդունեց, թե սխալ է գործելՙ իր բանաձեւը քննարկման ներկայացնելով», ասել է Յուրի Մերզլյակովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4