«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ԳՅՈՒԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՈՐԱԿԵԼ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Թուրքիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլահ Գյուլն, ըստ «Անատոլու» կիսապաշտոնական գործակալության, անընդունելի է համարել Սլովակիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը: «Դա անընդունելի է, մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր քայլերը», ասել է Գյուլը: Հիշեցնենք, որ Սլովակիայի խորհրդարանը մի քանի օր առաջ 1915 թ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի կոտորածը որակել է ցեղասպանություն տերմինով: Գյուլն ասել է, որ նման բանաձեւի ընդունման պատճառը խորհրդարանական ընդդիմությունն է, մինչդեռ Սլովակիայի կառավարությունն, ըստ Գյուլի, չի պաշտպանում այդ բանաձեւը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4