«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՍԵՓԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՒՄ

ՄԱԿ ՓԳՀ հրավիրած ասուլիսը

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն (ՄԱԿ ՓԳՀ) ու ՀՀ Իրավաբանների միությունը (ՀՀԻՄ) երեկ ՄԱԿ-ի գրասենյակում լրագրողներին ասուլիսի էին հրավիրել ներկայացնելու իրենց համագործակցությունն ու մտահոգությունները փախստականներին տարբեր շենքերից ապօրինաբար դուրս անելու մասին: Համաձայն երկու կազմակերպությունների ներկայացուցիչների տրամադրած չափազանց հակիրճ տեղեկություններիՙ իրենց համագործակցությունը փախստականներին իրավաբանական օգնություն տրամադրելու եւ նրանց հանդեպ դրսեւորվող անօրինականությունների կապակցությամբ համապատասխան մարմիններ նամակներ ուղարկելու շրջանակում է: Մտահոգություններից հստակ ձեւակերպում ստացավ մեկըՙ Նորքի այգիներ 227 հասցեում գտնվող նախկին ՀՀԿ բարձրագույն կուսակցական դպրոցի շենքում բնակվող փախստականների շահերն ու իրավունքները ոտնահարվել են (տե՛ս «Ազգ» օրաթերթ, նոյեմբերի 4, 2003): Մյուս մտահոգությունները ցավոք չբարձրաձայնվեցին եւ փոխարինվեցին բացատրությամբ, թե ասուլիսի նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի եւ ՀՀԻՄ-ի գործունեությունը ներկայացնելն է: Վերջինը նույնպես պատշաճ մակարդակով չարվեց: Տրվեցին որոշ տեղեկություններ փախստականներին տասնամյակից ավելի իրենց զբաղեցրած տարածքներից դուրս անելու կամ դրանք մասնավորեցնելու հնարավորություն չտալու առնչությամբ ընթացող դատավարություններից: Ասենք, որ առանց, մեր տպավորությամբ, ղեկավարության առջեւ հաշվետու լինելու կամ անելիքների ցուցակում եւս մի տողի առաջ նշում կատարելու համար հրավիրած ասուլիսի էլ, տրված տեղեկություններին հասու ենք լինում եւ ներկայացնում նշյալ խնդիրները:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4