«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում բավական հաջող ելույթ է ունենում միջազգային գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: 7-րդ տուրում նա կարեւոր հաղթանակ տոնեց Դմիտրի Շնայդերի նկատմամբ եւ 4,5 միավորով ընդգրկվեց առաջատարների շարքը: Վարուժանն առայժմ անպարտելի էՙ տոնելով 2 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի: 3,5 միավոր ունի Լեւոն Ալթունյանը, որը ոչ-ոքի խաղաց Յուրի Լապշինի հետ: Իսկ աղյուսակը գլխավորում են Ալեքս Ստրիպունսկին ու Հիկարու Նակամուրան, որոնց օգտին գրանցված է 5,5 միավոր: Ստրիպունսկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Յուրի Շուլմանի հետ, իսկ Նակամուրան հաղթեց Գրեգորի Կայդանովին: Չորս շախմատիստ 5-ական միավորով հետապնդում է առաջատարներին:

Կանանց մրցաշարում եռիշխանություն է: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Աննա Զատոնսկին, Ռուսուդան Գոլեթիանին եւ Իրինա Կրաշը: Զատոնսկին մրցաշարում իր 2-րդ պարտությունը կրեցՙ զիջելով Ալեքսանդր Օնիշչուկին: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Գոլեթիանին Ալեքս Վոյտկեւիչի հետ պարտիայում: Իսկ ահա Իրինա Կրաշը պարտության մատնեց Տաթեւ Աբրահամյանին: Վերջինս առաջատարներից հետ է մնում մեկ միավորով: Իր մրցաշարային գործերը որոշ չափով շտկեց Շուշանիկ Հայրապետյանըՙ տոնելով 2-րդ հաղթանակը Տատյանա Վայսերբերգի նկատմամբ: Շուշանիկը վաստակել է 2 միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4