«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՆՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) կազմակերպությունը նոր բժշկական ծրագիր է բացում Երեւանում դեղորայքակայունություն ունեցող տուբերկուլյոզով հիվանդներին խնամելու եւ բուժելու նպատակով: ԲԱՍ կազմակերպությունն առանձնահատուկ ուշադրություն է տածում տուբերկուլյոզով հիվանդների հանդեպ եւ մոտ 30 ծրագիր է վարում աշխարհումՙ տարեկան 20.000 տուբերկուլյոզով հիվանդների բուժում ստանձնելով: 19997-2002 թթ. կազմակերպությունը հակատուբերկուլյոզային ծրագիր է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, ներկայումս նույնատիպ ծրագիր է իրականացնում Աբխազիայում:

Կազմակերպությունը կարծում է, որ հակատուբերկուլյոզային երկու ամենահզոր դեղամիջոցներն անարդյունավետ են այսպես կոչված բազմադեղորայքակայունություն ունեցող տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար: Բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզը (TBMDR) կարող է արագ տարածվելՙ դառնալով աշխարհում 250.000-400.000 առաջնային դեպքերի պատճառ:

Թեպետ Հայաստանում դեռեւս չի կատարվել իրազեկ համաճարակային ուսումնասիրություն տուբերկուլյոզի դեղորայքակայուն ձեւերի առմամբ, ենթադրվում է, որ հայտնաբերված առաջնային դեպքերի 15 տոկոսը պետք է ունենա բազմադեղորայքակայունություն: Դրա համար պահանջվում են հատուկ դեղամիջոցներ, իսկ ներկայումս նման հիվանդները Հայաստանում համարժեք բուժում չեն ստանում:

Բժշկական ծրագրի մանրամասները կներկայացնենք ԲԱՍ-ի մամուլի ասուլիսից հետո:

Գ.Վ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4