«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԺ»-Ի «ՆԻՎԱՅԻ» ՀՐԿԻԶՄԱՆ ՓԱՍՏՈՎ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի այրման պատճառը, համաձայն դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության, բաց կրակի աղբյուրն է: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ, դեկտեմբերի 2-ին հիշյալ փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում հրկիզման միջոցով, որը խոշոր չափերի վնաս է պատճառել): Նախաքննությունն իրականացնում է Երեւան քաղաքի ոստիկանության քննչական բաժինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4