«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 8-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Իրանի Ռամսար քաղաքում 1971 թվականին ստորագրված կոնվենցիան միակն է, որ ուղղված է կոնկրետ էկոհամակարգերի` տվյալ դեպքում խոնավ, հատկապես ջրային թռչունների բնակավայր հանդիսացող տարածքների պահպանմանը: Հայաստանն այդ կոնվենցիային միացել է 1993 թվականին, պահպանության ու վերականգնման ցանկում ներկայացնելով Սեւանա լիճն ու Արփի լիճը` հարակից ճահիճներով: Անդամակցության ընթացքում կոնվենցիայի հիմնադրամը ֆինանսավորել է հայկական 4 ծրագրեր:

Մշակվել է նոր նախագիծ Ջավախքի հատուկ պահպանվող տարածքների մասին, որը 2,2 մլն դոլարի ֆինանսավորում կստանա KfW բանկից:

Դեկտեմբերի 4-8-ը Երեւանում անցկացվում է եվրոպական տարածաշրջանային հանդիպում` արտասահմանցի 70 բնապահպանների մասնակցությամբ: Այցելություններ են կազմակերպվում Սեւան ազգային պարկ, Այրիվան, Սեւանի ՀԷԿ:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4