«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ԴՈԼԱՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեւանի փոխանակման կետերում

Երեկ երեկոյան մայրաքաղաքի արժույթի փոխանակման կետերում ամերիկյան 1 դոլարը գնվում էր 475 դրամով, վաճառվումՙ 480-ով: Փաստորեն, շաբաթ եւ կիրակի շարունակվեց դոլարի աննախադեպ անկումը Երեւանի փոխանակման կետերում: Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան 1 դոլարը գնվում էր 485 դրամով, վաճառվումՙ 492-ով: 5 օրում ամերիկյան դոլարը հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է 5 տոկոսով: Մոտ մեկ ամիս Երեւանի փոխանակման կետերում 1 դոլարը գնվում էր 500505 դրամով:

Ըստ Ռոյթեր գործակալության, երկուշաբթի օրվա ընթացքում Նյու Յորքի սակարանում եվրոյի նկատմամբ շաբաթներ շարունակվող ամերիկյան դոլարի անկումը կանգ առավ: Ավելին, դոլարն արժեւորվեց 0,13 տոկոսով: Ուշագրավ է, որ հայկական շուկան այս փոփոխությանը որեւէ կերպ չարձագանքեց: Տնտեսական պարզ տրամաբանությամբ երեկ դրամի նկատմամբ ամերիկյան դոլարը Երեւանի փոխանակման կետերում պետք է արժեւորվեր, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Դոլարի արժեզրկմանը կարելի էր նաեւ ուշադրություն չդարձնել, եթե հայաստանյան շուկայում տեղի ունենար դրսից ներմուծվող լայն սպառման ապրանքների գների իջեցում հայկական դրամով: Թեեւ այս տարվա ընթացքում դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվել է մոտ 20 տոկոսով, ապրանքների գներն անգամ մեկ դրամով չեն իջել, ավելինՙ որոշ ապրանքներ թանկացել են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4