«Նյու Յորք փոստ» թերթի հաղորդումների համաձայն, Բրուքլինում կեղծված սիգարետներ վաճառելու հանցանքով ձերբակալվել է Հայաստանից ապօրինաբար Մ. Նահանգներում գտնվող 33-ամյա Ազատ Օգանեսյանը, մականունըՙ «Օզզի»: Ըստ դատախազի օգնական Սկոտ Մորվելոյի, երիտասարդը եւ նրա խումբը երկու տարվա ընթացքում կարողացել էին ձեռք բերել ավելի քան 1 մլն դոլար:
Հ. Ծ.