«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2004-12-04 | #219, 2004-12-07 | #220, 2004-12-08


ԼԱՎՐՈՎՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻՆ «ՀԱՍԿԱՑՆԵԼ» ԱՆՀՐԱԺԵՇՏԸ

ԱՆԿԱՐԱ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթը» գրել է, որ Կովկասում կայունության ապահովման - Թուրքիայի ու Հայաստանի միջ- առկա խնդիրների վերացման համար Ռուսաստանը խոստացել է Անկարայինՙ «ավելի շատ ճնշումներ» գործադրել Եր-անի վարչակազմի վրա: Ըստ թերթի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այդ մասին զրույցի ժամանակ նշելով, որ կայունության հաստատումը Հարավային Կովկասում բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլն ասել է, որ Հայաստանի - Ադրբեջանի միջ- առկա ղարաբաղյան խնդրի լուծումը մեծ ազդեցություն կունենա Կովկասում հանգստություն ապահովելու գործին: Նա ասել է, որ Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ կապված մի շարք «խոնարհումներ» կատարել - նշել, որ դրա համար «նախապես հայկական կողմից որոշ խոնարհումներ սպասում են թուրքերը»: «Եթե հայերն անեն այդ քայլը, ապա մենք կպատասխանենք դրան: Իսկ եթե նման քայլ հայերը չանեն, ապա թուրքական կողմից ոչ մի նախաձեռնություն էլ չի լինի, քանի որ դրանով ամենաշատը հայերն իրենք են շահագրգռված», ասել է թուրք արտգործնախարարը: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էլ նշելով, որ «դա շատ դրական մոտեցում է», հայտարարել է, որ Թուրքիայի կողմից սպասվող քայլերի մասին «անհրաժեշտ բացատրություններ» կհաղորդի Հայաստանին - համոզմունք հայտնել, որ այդ հարցում առաջխաղացում անպայման կլինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4