ԻՐԱՔ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում պայթեցվել են երկու եկեղեցիներ: Ականատեսների վկայությամբ, անհայտ անձինք գրոհել են քաղդեական եւ հայկական եկեղեցիները, նախապես պայթեցնելով երկու ռումբ: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: