«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2004-12-04 | #219, 2004-12-07 | #220, 2004-12-08


ՖՐԱՆՍԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է 120 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ԲԱՔՈՒ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանը պետք է ֆրանսիական պետությանը փոխհատուցի լողուն ամբարձիչի խորտակմամբ պատճառված վնասը 120 մլն. դոլարի չափով: Խոսքը 1994 թվականի ամռանը տեղի ունեցած նավաբեկության մասին է, երբ ադրբեջանական «Վագր» նավի կողմից բուքսիրի վերցված լողուն ամբարձիչը, որ պատկանում էր ֆրանսիական պետությանը, խորտակվել էր փոթորիկի ժամանակ ՀԱՀ-ի մոտակայքում: Տուժած կողմը պահանջում է վնասի դիմաց փոխհատուցում 120 մլն. դոլարի չափով եւ, Ադրբեջանի կողմից այդ պահանջի անտեսման դեպքում, Ֆրանսիան սպառնում է սառեցնել Ադրբեջանի արտասահմանյան հաշիվները, այդ թվում Պետական նավթային ֆոնդի, եւ կալանք դնել Ադրբեջանի սահմաններից դուրս լողարկող նավերի վրա:

Տասը տարի առաջ ՀԱՀ-ի ափերի մոտ «Վագրը» հայտնվել է ուժեղ փոթորկի մեջ, որի հետեւանքով լողուն ամբարձիչը խորտակվել էր: Իսկ անցած տարվա նոյեմբերին Քեյփթաունի դատական իշխանությունները վճիռ են արձակել Ֆրանսիայի օգտին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4