«Երկիր եւ մշակույթ» կազմակերպության եւ Համազգայինի Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի եւ անջատյալ Անթիլիասական թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսյանի, դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հուշահանդես նվիրված Մեսրոպ արք. Աշճյանի վախճանման առաջին տարելիցին:
Երեկոն կհանդիսավարի պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը, ելույթ կունենան դոկտ. Ռիտա Որբերյանը եւ Փարիզի «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության անդամ Գեղամ Գեւոնյանը:
Գեղարվեստական հայտագրի հիմնական մասը կկազմեն Համազգայինի «Հ. Թումանեան» մասնաճյուղի «Գուսան» երգչախմբի ելույթները, երեկոյի ընթացքում կլինի տեսաերիզների եւ սալիկների ցուցադրություն: