«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2004-12-04 | #219, 2004-12-07 | #220, 2004-12-08


ԹԵՔԵՅԱՆԻ ՍՈՆԵՏՆԵՐԸ ՊԵՐՃ ԵՎ ՍԻՐՎԱՐԴ ՖԱԶԼՅԱՆՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Ինչպես հաղորդում են ՌԱԿ մամլո կենտրոնական դիվանից, վաստակաշատ բեմադրիչ ու դերասան Պերճ Ֆազլյանի եւ իր տիկնոջՙ արվեստագիտուհի Սիրվարդի ձայներիզըՙ նվիրված մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանի ծննդյան 125-ամյակինՙ հիանալի մի անակնկալ էր ոչ միայն պոլսեցիների (Պերճ Ֆազլյանը, ինչպես եւՙ Վահան Թեքեյանը, ծնունդով պոլսեցի են), այլեւ բոլոր հայ արվեստասերների համար: Գուցե այսօր քչերը պետք է լինեն, որ կարողանան այնպես հարազատորեն մեկնաբանել Թեքեյանի նուրբ պոեզիան, այնպես նրբորեն ունկնդրին հասցնեն Թեքեյանի պոեզիայի երաժշտականությունը:

Թվով տասըՙ «Պոլիս», «Լուսաւորիչի կանթեղը», «Աղուորները», հատկապես «Կ՛անձրեւէ տղաս» ու «Եկեղեցին հայկական» քերթվածքների սիրվարդյան մեկնաբանություններն իրոք անկրկնելի են: Իսկ «Մէկ հատիկս» բանաստեղծությունն անչափ հարազատ է Ֆազլյան ամուսիններինՙ իրենց մեկ հատիկ դստերՙ Անիի մահվան պարագայով:

«Դեկտեմբերի 4-ին իր կյանքի 78-րդ տարին թեւակոխած Պերճ Ֆազլյանը երիտասարդի ոգեւորությամբ շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը Բեյրութում», հաղորդում են դիվանից:

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4