«Ամերիքն հերիթիջ» պարբերականի հոկտեմբերյան համարն անդրադարձել է 50-ական թվերին մեծ հաջողություն ունեցած հեռուստատեսային «Հոում թոք շոուին», որը վարել է հայազգի Առլեն Ֆրենսիսը: Նյութի հեղինակ Բեռնար Թիմբերգը 1954-57 թթ. տեւած հաղորդաշարը բնութագրելիս գրել է, որ «դա լրագրության, տեղեկատվության, մշակութային եւ քաղաքական բանավեճի ամենակենսունակ ու ամենախելամիտ հաղորդումներից մեկն է եղել», որը երբեւէ հեռարձակվել է եթերից, եւ ափսոսանք է արտահայտել, որ չի շարունակվել հետագայում:
«Ծիծաղաշարժ, բայց խայթող»
«Թայմ աութ Նյու Յորք» պարբերականի հոկտեմբերի 14-ի համարում Անդրյու Ջոնսոնը հայազգի հեղինակ Արթուր Ներսիսյանի «Չյուղոտվածը» նոր գիրքը որակել է «ծիծաղաշարժ, բայց միաժամանակ նաեւ կծու, խայթող, սատիրա»: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի պատմությունը պտտվում է մի դերասանուհու շուրջ, որը մի մահացած գրողի կորսված պիեսն է հայտնաբերում եւ պարզում, որ պիեսը Վալերի Սոլանիսի մասին է, այն մարդու, որն սպանել է նկարիչ Էնդի Ուորհոլին: Հատուկ ուշադրության է արժանացել գրքի հերոսուհինՙ Հաննան:
Հ. Ծ.